![]()
Խաչիկ համայնքի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը վստահեցնում է՝ իր վրա որևէ ճնշում չի եղել այն օրը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խաչիկում մասնակցել է պատարագի:
Նա հիշեցնում է, որ այդ օրը պատարագին ներկա էին նաև Վայոց ձորի թեմի առաջնորդը և երկու այլ հոգևորական:
«Պատարագի ժամանակ Գարեգին Երկրորդի անունը զեղչվել է, քանի որ Մայր Աթոռի բարձրաստիճան հոգևորականների կենցաղի, վարքուբարքի մասին այնպիսի տեղեկություններ տարածվեցին, որոնք մեր մտքում և գլխում չէին տեղավորվում, շոկային էին: Ստացվում է, որ կաթողիկոսը ուղիղ վարդապետությունից շեղվել է, և նրա անունը պատարագի ժամանակ հիշատակելու պատճառ չկա: Եթե շեղվել է, ապա ինչո՞ւ ենք մենք հիշատակում: Բացի դա՝ նրա անունը զեղչելով՝ ես ճանապարհ բացեցի, որ այս քննարկումները տեղափոխվեն եպիսկոպոսների դաշտ, որովհետև եկեղեցու ապագայով կարող են զբաղվել նրանք»,- ասում է նա:
Քահանան նկատում է՝ այս իրականության սերմերը ցանվել են տասնամյակներ առաջ և այսօր պտուղ են տալիս, որոնք ակնահաճո չեն. «Քայլեր պետք է ձեռնարկվեն եկեղեցին ապաքաղաքականացնելու: Եկեղեցին հիվանդացել է, թարախակալված վիճակում է, բարեփոխում չանել չի լինի: Խնդիրներով չզբաղվելը բերել հասցրել է սրան»:
Հոգևոր հոր խոսքով՝ եթե Գարեգին Երկրորդը լիներ հոգևոր մարդ, հանրությունը դա կտեսներ և կզգար, իսկ նա օդանավակայանում չէր հարցնի՝ ուր է ժողովուրդը:
«2018 թվականի շարժումը պետք է ազդակ լիներ կաթողիկոսին, որ ինչ-որ բան այն չէ: Եթե քեզ մոտ չի ստացվում, գնա, թող ուրիշը գա սրբագրի»:
Քահանան այն համոզմանն է, որ չեն կարող վեղարը և կինը իրար հետ համատեղվել, և հարցը պետք է քննարկվի եկեղեցու ներսում. «Ո՞նց կարելի է ձեռնադրվել կուսակրոն, հետո ամուսնանալ:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()