Հայտնաբերվել է ապօրինի որսված ավելի քան 1 տոննա ձուկ

Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը հայտնաբերել և առգրավվել է ապօրինի որսած 1000 կիլոգրամից ավելի 2613 ձուկ։

Ինչպես հայտնել է ՆԳՆ-ն, Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, համագործակցելով Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկների հետ, հայտնաբերել և առգրավել են նաև 13 նավակ, 63 ցանց, նավակի շարժիչներ և թիեր։

Ձվադրման շրջանում Սևանա լճում ապօրինի ձկնորսությամբ զբաղվելը նախատեսում է վարչական ու քրեական պատասխանատվություն:

Ձկնագողության դեմ պայքարը պահանջում է պետության, հասարակության և յուրաքանչյուր քաղաքացու համատեղ ջանքն ու հանձնառությունը՝ պահպանելու բնությունն ու կենսաբազմազանությունն այսօր ապագայի համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ