![]()
2025թ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հայ-ամերիկյան համագործակցության պայմանագիրը պատմական, դարակազմիկ, ճակատագրական, շրջադարձային նշանակություն ունի: Այն ավելին է, քան՝ խաղաղության պայմանագիրը. նպաստում է ոչ միայն հայ-ադրբեջանական, այլև՝ տարածաշրջանային կայունությանը:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է բժիշկ, հանրային գործիչ Վահան Վարդապետյանը
Օգոստոսի 8-ը արձանագրում է
«Հայաստանի անկախ արտաքին քաղաքականության նոր փուլ, ինքնիշխանության ամրապնդում, մեկ կենտրոնի կախվածությունից անցում գործընկերային, դաշնակցային հարաբերությունների: Լայն հնարավորություններ է ստեղծում ոչ միայն արձագանքելու, այլև կանխելու վտանգները, ոչ թե խնդրելու և օգնություն կանչելու, այլ՝ կերտելու անվտանգության համակարգ:
Օգոստոսի 8-ի արդյունավետ կյանքի կոչումը Հայաստանի Հանրապետությունը վերածում է տարածաշրջանային գիտական-ինտելեկտուալ գործոնի:
Ընդամենը ամիսներ առաջ հայ-ամերիկյան համագործակցության պայմանագրի ստորագրումը, որը թվում էր անիրականանալի ու անհասանելի երազանք, արդյունք է հայկական անկախ դիվանագիտության լուրջ ջանքերի: Օգոստոսի 8-ը այսուհետ ևս երաշխավորում է որոշումների կայացում Երևանում, ոչ թե՝ դրսում: Ուստի ով չի գիտակցում, արժևորում և գնահատում օգոստոսի 8-ի համագործակցությունը, ավելին, նպաստում է այս համագործակցության շուրջ բացասական մթնոլորտի ձևավորմանը, պայքարում է սեփական պետականության և ինքնիշխանության դեմ: Օգոստոսի 8-ի հանդեպ մեր հասարակության և քաղաքական ուժերի վերաբերմունքով է պայմանավորված լինելու նոր ԱԺ կառուցվածքը:
Օգոստոսի 8-ի շուրջ բացասական մթնոլորտ ձևավորող, դրան նոյեմբերի 9-ը հակադրող տարրերը իրենցից ներկայացնում են պետականության դեմ հիբրիդային պատերազմ ծավալած 5-րդ շարասյան կամ գործակալական ցանցի բաղկացուցիչներ, որոնց մուտքը ԱԺ հակացուցված է հայոց պետականությանը, ժողովրդավարությանը և խաղաղությանը:
Երախտագիտություն օգոստոսի 8-ի դարակազմիկ ու շրջադարձային իրադարձությունը կերտած իշխանությանը, դիվանագիտական կառույցներին, անհատներին, և իհարկե, այս ամենի համար հասարակական բարենպաստ և ընկալելի մթնոլորտ ու պահանջարկ ապահոված քաղաքական գործիչներին, այս հարցում առաջատար ու առաջամարտիկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, այլ քաղաքական ուժերին ու քաղ. հասարակության գործիչներին»,- գրել է նա:
![]()