Գյումրի-Շիրակ-Կամո երթուղին սպասարկող «Գազել»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 10։20-ի սահմաններում, Գյումրի-Կամո ավտոճանապարհի 5-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով Գյումրի-Շիրակ-Կամո գյուղերի երթուղին սպասարկող «Գազելը» դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով 40-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Վթարի հետևանքով այլ տուժածներ չկան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ