![]()
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված մեծածավալ և անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են ամուսինների կողմից բռնություն գործադրելով հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները։
Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն:
«Մասնավորապես՝ 2025 թվականի մայիսի 18-ին ամուսիններն այցելել են իրենց ծանոթի բնակության վայր և խաբեությամբ ներս մտել բնակարան, որից հետո Ե.Ն.-ն բռնելով Մ.Ա.-ի պարանոցից պահանջել է լուռ մնալ՝ այդ ընթացքում ներս թողնելով նաև կնոջը՝ Ա․Հ․-ին։
Այնուհետև, ամուսինները փոխլրացնելով միմյանց գործողությունները բռնություն են գործադրել Մ.Ա.-ի նկատմամբ և պահանջել 280 հզր ՀՀ դրամ գումար, սակայն մերժում ստանալով` վերցրել են տուժողին պատկանող 2 մլն ՀՀ դրամ արժողության ավտոմեքենայի բանալին և հեռացել:
Ամուսինների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ավազակությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
![]()