![]()
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում է «Լենտան»։
«Հայտնի է, որ տարիների ընթացքում մեծ գործեր եք արել Ադրբեջանի քաղաքացիների, նրանց բարեկեցության և անվտանգության համար՝ ցուցաբերելով վճռականություն և արժանապատվություն ամենադժվարին իրավիճակներում և կատարել եք ձեր առջև դրված խնդիրները», — գրել է Կադիրովը։
Չեչնիայի ղեկավարը նաև նշել է, որ Ալիևի փորձը կօգնի իրականացնել «բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են ադրբեջանցի ժողովրդի բարօրությանը»։
![]()