![]()
Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 18։14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 11-րդ փողոցում այրվում են տուն և ավտոտնակ․ կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նուբարաշենի 20-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ավտոտնակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:57-ին, մարվել՝ 19։10-ին: Ավտոտնակում այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, ջերմահարվել է ավտոտնակի տանիքը (20 քմ)։ Վարորդը ձեռքերի շրջանում ստացել է այրվածքներ. շտապօգնության աշխատակիցները վերջինիս տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։
![]()