![]()
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին Ամանորի առթիվ։ Այս մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ЦТАК)։ Հեռագիրն ուղարկվել է դեկտեմբերի 18-ին։
Շնորհավորական ուղերձում Պուտինը հայտարարել է, որ անցնող տարին առանձնահատուկ նշանակություն է ունեցել Մոսկվայի և Փհենյանի հարաբերությունների համար։ Երկրի ղեկավարը նշել է Կորեայի ժողովրդական բանակի զինծառայողների մասնակցությունը Կուրսկի մարզի ազատագրմանը՝ ընդգծելով Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի դրույթների իրականացումը։
«Վստահ եմ, որ մենք կշարունակենք բոլոր միջոցներով ամրապնդել մեր բարեկամական և դաշնակցային հարաբերությունները», — ասված է Ռուսաստանի առաջնորդի հեռագրում։
Նախագահի խոսքով՝ համատեղ ջանքերը նպաստել են քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում Ռուսաստանի ու ԿԺԴՀ-ի համագործակցության ընդլայնմանը։ Պուտինը Կիմ Չեն Ընին մաղթել է առողջություն և հաջողություններ, իսկ ԿԺԴՀ ժողովրդին՝ բարօրություն և բարգավաճում։
![]()