![]()
ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից ստեղծված պետական աջակցության ծրագրերի irazekum.am հարթակը նպատակ ունի մեկ վայրում համախմբել և քաղաքացիների համար հասանելի դարձնել պետական աջակցության բոլոր գործող ծրագրերը։
irazekum.am կայքում պետական աջակցության ծրագրերը ներկայացված են պարզ, համակարգված և մատչելի ձևաչափով։ Այստեղ քաղաքացիները կարող են ծանոթանալ ծրագրերի ամբողջական բովանդակությանը, ինչպես նաև ստանալ ծրագրերին դիմելու համար անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը՝ պայմաններ, պահանջներ և ընթացակարգեր։
Հարթակը հասանելի է նաև բջջային հավելվածի տարբերակով, ինչը հնարավորություն է տալիս օգտատերերին ցանկացած պահի հետևել ծրագրերի թարմացումներին և նորություններին։
Բջջային հավելվածը հնարավոր է ներբեռնել iOS համակարգերի համար՝ https://apps.apple.com/am/app/irazekum-state-programs/id6450367495,
Android համակարգերի համար՝ https://play.google.com/store/apps/details?id=am.gov.irazekum&hl=hy հղումներով:
«Irazekum» հարթակը ստեղծվել է քաղաքացիների իրազեկվածությունը բարձրացնելու և պետական աջակցության ծրագրերից օգտվելը առավել պարզ ու արդյունավետ դարձնելու նպատակով։
![]()