Կոլումբիայի դրոշով հայրենասեր են խաղում. Տաշիր Սամոյի 32 տարվա հպարտ որդին անգամ ՀՀ դրոշը չի ճանաչում. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել.

«Հայրենասեր Տաշիր Սամոյի 32 տարվա հպարտ որդին է՝ անգամ ՀՀ դրոշը չի ճանաչում։

Սա է Տաշիր Սամոյի ու նրա հետնորդների հայրենասիրությունը, անգամ ՀՀ պետական դրոշը չեն ճանաչում, բայց Հայաստան են պատրաստվում փրկել։

Հազար ասեցինք՝ 32 տարվա ձեր հպարտ երեխաներին հեռու պահեք քաղաքականությունից՝ Կոլումբիայի դրոշով հայրենասեր են խաղում։ Վայ էն հայրենիքին որ սրանք պետք է փրկեն»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ