![]()
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի՝ Թուրքիայում սովորած լինելու «Մեր ձևով»-ի տեղեկություններին:
«Ուրեմն «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչները մեղադրում են Ռուբեն Ռուբինյանին՝ 2017 թվականին 5 ամիս Թուրքիայում հետազոտական ծրագրին մասնակցելու համար. «թե բա հնարավոր չէր 5 ամիս Ստամբուլում լինել ու իրենց հատուկ ծառայությունների ուշադրությունում չհայտնվել»:
Իհարկե կարելի է քննարկել, թե որքանո՞վ Հրանտ Դինքի հիմնադրամի ծրագրով եկած սկսնակ գիտաշխատողը կարող էր հետաքրքիր լինել թուրքական հատուկ ծառայությունների համար: Բայց, այս պատմության ամենաէպիկ բանն այն է, որ դա ասում են մի ուժի ներկայացուցիչներ, որի դե-ֆակտո ղեկավարի համարյա բոլոր բիզնեսները Ռուսաստանում են, ում հիմնական աշխատանքի ու արարման վայրը Ռուսաստանն է:
Բա հարգելի «Մեր ձևովականներ», եթե տենց վստահ եք ձեր այդ տրամաբանության վրա, մեզ կպատմեք, թե ինչպե՞ս է դրսևորվել Սամվել Կարապետյանի ու ռուսաստանյան իշխանությունների և հատուկ ծառայությունների հարաբերությունները»,- գրել է նա:
![]()