![]()
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ մարզերում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկն առանձին շրջաններում, 27-ին՝ կեսօրից հետո, 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային գոտում, 28-ին՝ ողջ հանրապետությունում ձյան տեսքով։
Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 27-ին, 29-30-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-30-ը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
![]()