Առողջ ապրելակերպը բրենդավորված չէ, հակառակն է բրենդավորված՝ բա տղամարդը շորտ կհագնի՞. վարչապետ

«Ծխող և ալկոհոլ օտագործող մարդը մտածում է հետևյալ կերպ, ասում է՝ ծխելը հաճույք է, ալկոհոլ օգտագործելը հաճույք է, հետևաբար ինչու պետք է ինքս ինձ այդ հաճույքից զրկեմ: Ցանկացած բանի համար հայեցակարգը, տեքստը, որ դրված է այդ գրործողության տակ, շատ կարևոր է: Գործողությունը չի փոխվում այնքան ժամանակ, մինչև տակի տեքստը չի փոխվում»,-Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով առողջ ապրելակերպի կարևորության մասին՝ Փաշինյանը նշեց. «Մենք հիմա 200 միլիարդ ծախսում ենք առողջության ապահովագրության համակարգի վրա, ծախսն ավելանալու է, դառնալու է 300 միլիարդ, մինչև գա հասնի մի բալանսի կետի: Ուրիշ խնդիր կա՝ այդ բալանսի կետին հասնելուց մենք պետք է մտածենք հետևյալը՝ եթե մենք 50 միլիարդ լրացուցիչ պետք է ծախսենք, որպեսզի մարդուն բուժենք, գուցե 50 կամ 40, կամ 10 միլիարդ ուղղենք նրան, որ մարդը չհիվանդանա: Ծխախոտը շատ սիրուն տուփ ունի, առողջ ապրելակերպը սիրուն տուփ չունի, մեր ամբողջ խնդիրն այն է, որ առողջ ապրելակերպը բրենդինգ ունենա: 21-րդ դարում ցանկացած բան, որը չունի բրենդինգ՝ գոյություն չունի:

Քրեական ենթամշակույթի տրամաբանության մեջ կարող է առողջ ապրելակերպը նույնիսկ ամոթ լինի, ասեն տղամարդը բա շորտ կհագնի կամ հեծանիվ կքշի, տղամարդը պետք է գյուղամիջում պպզի 6 ժամ: Ինչի մասին այստեղ չխոսվեց, դա նշանակում է՝ այդ հարցը չի լուծվելու: Առողջ ապրելակերպը պարտվում է, որովհետև մյուսներն իրենց բրենդինգի վրա դնում են միլիարդներ: Կառավարությունն է այն մարմինը, որն ունի շահագրգռվածություն բրենդավորելու, գրավիչ դարձնելու առողջ ապրելակերպը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ