Տիգրան Ավինյանը՝ Ամանորի գիշերը սպասվող անակնկալների մասին

Ամանորի գիշերը մենք կունենանք հրավառություն և դրոնների շոու։ Մենք չենք կազմակերպում, բայց աջակցում ենք մի կազմակերպության, որը առաջարկել է նման ծրագիր իրականացնել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Կարևոր օրերը Երևանք քաղաքում փորձում ենք հատուկ շուքով և գեղեցիկ նշել, ինչը հաճելի է ոչ միայն մեզ՝ երևանցիներիս, այլ նաև հյուրերին։ Տարեցտարի փորձում ենք նոր անակնկալներ մատուցել»,- ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ