Արթուր Դավթյանը գրոսմայստերի կոչում կստանա

Հայ շախմատիստ Արթուր Դավթյանը կատարել է գրոսմայստերի կոչում ստանալու բոլոր պահանջները:

Ինչպես հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, Արթուր Դավթյանը դարձել է Սերբիայում անցկացված «GM PUTNIK 95» շրջանային մրցաշարի միանձնյա հաղթող և լրացրել է իր վերջին՝ երրորդ գրոսմայստերի նորման:

Արթուրի վարկանիշը արդեն գերազանցել է անհրաժեշտ 2500-ի շեմը, ինչի շնորհիվ նա կստանա գրոսմայստերի կոչումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ