Հայաստան-Ադրբեջան պատերազմը կանխվեց Միացյալ Նահանգների միջամտությամբ. ԱՄՆ պետքարտուղարն ամփոփել է տարին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամփոփել է տարվա արդյունքները՝ անդրադարձ կատարելով նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին և Վաշինգտոնում ստորագրված խաղաղության հռչակագրին։

Տեսաուղերձում Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ-ն կարողացել է կանխել և կարգավորել մի շարք միջազգային հակամարտություններ՝ շեշտը դնելով դիվանագիտական միջամտության վրա։

«Ադրբեջան և Հայաստան։ Պատերազմը, որը կարող էր սկսվել և դառնալ սարսափելի աղետ, կանխվեց»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ կնքված խաղաղության հռչակագրին։

Պետքարտուղարը նաև ընդգծել է, որ անվտանգության ոլորտում ԱՄՆ նախագահի տված առանցքային խոստումները կյանքի են կոչվում՝ հավելելով. «Լավագույնը դեռ առջևում է»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ