Մարտի 1-ից 6 ամիս անց Կարեն Կարապետյանը նշանակվեց Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար. ոչ մի կապ նախկինների հետ

ԱԺ փոխխոսնակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«2008 թվականի մարտի 1-ին, երբ Երևանի կենտրոնում բանակը հանվեց ժողովրդի դեմ, և սպանվեց 10 մարդ, ռուսաստանցի բիզնեսմենի հարազատ եղբայր Կարեն Կարապետյանը (չշփոթել մեկ այլ ռուսաստանցի բիզնեսմենի հետ) իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավարն էր, իսկ այդ արյունալի իրադարձությունների արդյունքում և դրանցից ուղիղ 6 ամիս անց նշանակվեց «նախագահ» Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար:
Բայց իրենք նախկինների հետ կապ չունեն: Ոչ մի կապ ոչ նախկինների, ոչ օտարերկրյա կապիտալի ու շահերի հետ: Կապ միայն Աստծո հետ»:

Գրառմանը կից Ռուբինյանը նաև Մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձանի լուսանկարն է հրապարակել և մենկաբանել՝ խորհրդանշում է բիրտ չարիքի հարձակումը լույսի դեմ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ