ԳՇ պետը մասնակցել է N զորամիավորման անցած ուսումնական տարվա ամփոփմանը

Դեկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է N զորամիավորման անցած ուսումնական տարվա ամփոփման արարողությանը։

Զորամիավորման հրամանատարի տեղակալները, նիստի ընթացքում հանդես գալով հաշվետու զեկույցներով, ներկայացրել են կատարված աշխատանքները, ձեռքբերումներն ու բացթողումները՝ փաստելով, որ լայն թափով շարունակվել են զորքերի պաշտպանունակության և կարգապահության ամրապնդման, զինանձնակազմի պատրաստության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև բանակային դիրքերի լրակահավորման աշխատանքները:

Ամփոփելով 2025 թվականի ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքները՝ Էդվարդ Ասրյանն ընդհանուր առմամբ բարձր է գնահատել զորամիավորմանը ենթակա զորամասերի պատրաստվածությունն ու հերթապահության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները և տվել է համապատասխան հանձնարարականներ։

Նիստը եզրափակվել է ուսումնական տարվա արդյունքներով բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողների պարգևատրման արարողությամբ:

Արդյունքներն ամփոփվել են նաև մյուս բոլոր զորամիավորումներում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ