Հարգել Սուրբ Ծնունդը որպես խաղաղության օր. Հռոմի Պապը կոչ է արել տոներին համաշխարհային հրադադար հաստատել

Հռոմի Պապ Լևոն XIV-ը կոչ է արել ամբողջ աշխարհում 24-ժամյա զինադադար հայտարարել Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ հիմնականում նկատի ունենալով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող հակամարտությունը։

«Ես մեկ անգամ ևս կոչ եմ անում բարի կամքի տեր մարդկանց հարգել Սուրբ Ծնունդը որպես խաղաղության օր։ Հնարավոր է՝ նրանք մեզ լսեն, և առնվազն 24 ժամ ամբողջ աշխարհում խաղաղություն տիրի»,- ասել է Պոնտիֆիկոսը։

Ըստ Vatican News-ի, կաթոլիկ եկեղեցու քահանայապետը նաև իր հիասթափությունն է հայտնել Ռուսաստանից, որը հրաժարվել է աջակցել Ուկրաինայի դեմ պատերազմում Սուրբ Ծննդյան զինադադարի առաջարկին:

Լևոն XIV-ն անդրադարձել է նաև Գազայի հատվածում տիրող իրավիճակին:

«Նրանք փորձում են տոնը նշել դեռևս շատ փխրուն իրավիճակում։ Մենք հույս ունենք, որ խաղաղության համաձայնագրի իրականացումը կշարունակի հաջողությամբ առաջ շարժվել»,- ասել է Հռոմի Պապը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ