![]()
«Սոցիալական մեդիայում մասնավորապես ՏիկՏոկի նորաստեղծ էջերի միջոցով տարածվում է կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր Կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում»։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ հերթական անգամ հերքելով կեղծ տեղեկությունը:
Նախարարը քաղաքացիներին հորդորել է չտրամադրել իրենց անձնական տվյալները, չանցնել կասկածելի հղումներով և պահպանել զգոնություն ապատեղեկատվության տարածման և հնարավոր խարդախությունների դեմ, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը:
![]()