![]()
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծին դիմած շուրջ 400 դիմորդներից 145-ն ընդունվել է ՀՀ-ում գործող տարբեր քոլեջներ ու բուհեր և «Իմ քայլը» հիմնադրամի կողմից ստանում են առաջին կիսամյակի ուսման վարձերի փոխհատուցումը:
![]()
Ինչպես հայտնել է հիմնադրամը, նրանցից 33-ը նախորդ երկու օրերի ընթացքում հավաքվել էր հիմնադրամում՝ կրթաթոշակի տրամադրման պայմանագրերը ստորագրելու նպատակով։
![]()
Կրթաթոշակային նախագածի շահառուների առաջին խումբը՝ ստորև․
1. Տաթևիկ Վերանյան՝ Երևանի «Հայբուսակ» համալսարան, «Բնապահպանություն և բնօգտագործում»
2. Ալլա Եգանյան՝ ՀՊՄՀ, «Հասարակագիտություն», մագիստրատուրա
3. Գևորգ Մարգարյան՝ ՀՊՄՀ, «Կրթության կառավարում», մագիստրատուրա
4. Նելլի Գևորգյան՝ ՃՇՀԱՀ, «Կադաստր և գեոդեզիա»
5. Բելլա Հայրապետյան՝ ՀՊՄՀ, «Հայոց լեզու և գրականություն»
6. Արաքսյա Երիցյան՝ ՀՊՀՄ, «Նախադպրոցական կրթություն և մեթոդիկա»
7. Հասմիկ Դավթյան՝ «Ուրարտու» համալսարան, «Հոգեբանություն»
8. Աղավնի Ենգիբարյան՝ ՀԱԱՀ, «Ագրոէկոլոգիա»
9. Նազելի Հարությունյան՝ ՀՀՊԿԱ, «Հանրային կառավարում», մագիստրատուրա
10. Արմենուհի Գալստյան՝ ՀՊՄՀ, «Էրգոթերապիա»
11. Մարինե Ղազարյան՝ ՀՊՄՀ, «Հոգեբանություն և սոցիոլոգիա»
12. Լիլիկ Աֆրիկյան՝ ՀՊՄՀ, «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա»
13. Կարինե Առաքելյան՝ ՀՊՄՀ, «Գեղարվեստ»
14. Գոհար Պոսնիկովա՝ Վանաձորի պետական համալսարան, «Անձի հոգեբանություն»
15. Գայանե Սուքիասյան՝ Երևանի «Հայբուսակ» համալսարան, «Իրավագիտություն և իրավաբանություն»
16. Արմինե Եղիազարյան՝ Մարտունու պետական քոլեջ, «Նախադպրոցական մանկավարժություն»
17. Լիլիթ Թադևոսյան՝ Եվրոպական համալսարան, «Կառավարում», մագիստրատուրա
18. Նաիրուհի Թումանյան՝ Վանաձորի պետական համալսարան, «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա»
19. Զարինե Բաղդասարյան՝ ՀԱԱՀ, «Անասնաբուժական և սանիտարական փորձաքննություն»
20. Քրիստինե Թունյան՝ ՀՀՊԿԱ, «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում»
21. Սասուն Ղազախեցյան՝ Վանաձորի պետական համալսարան, «Իրավագիտություն»
22. Նելլի Հովհաննիսյան՝ ՀՊՄՀ, «Սոցիալական մանկավարժություն»
23. Արման Պողոսյան՝ Եվրասիա միջազգային համալսարան, «Իրավագիտություն»
24. Արմենուհի Վասիլյան՝ ՀՊՄՀ, «Կրթության կառավարում», մագիստրատուրա
25. Զարուհի Կարապետյան՝ Ռուս-հայկական համալսարան, «Հոգեբանություն»
26. Հայկանուշ Հարությունյան՝ «Գալիք» համալսարան, «Իրավագիտություն»
27. Լիանա Պետրոսյան՝ ՀՀՊԿԱ, «Հանրային կառավարում»
28. Արմանուշ Աղասաֆյանց՝ ՀԱԱՀ, «Սանիտարական փորձաքննություն»
29. Դիանա Սահակյան՝ «Ուրարտու» համալսարան, «Սոցիոլոգիա»
30. Լուսինե Պողոսյան՝ ՀՊՄՀ, «Ինֆորմատիկա», մագիստրատուրա
31. Արթուր Տեր-Խաչատրյան՝ Առողջապահության ազգային ինստիտուտ, «Ընդհանուր ստոմատոլոգիա»
32. Կարինե Աբրահամյան՝ ՀՊՄՀ, «Մաթեմատիկա և ֆիզիկա»
33. Դիանա Պետրոսյան՝ ՀԱԱՀ, «Ագրարային ճարտարագիտություն»:
![]()
Նախագծին դիմած, հինգ և ավելի տարիների ուսումնական դադար ունեցած շահառուներն ընտրել են իրարից էապես տարբեր մասնագիտություններ՝ մանկավարժությունից և հոգեբանությունից մինչև իրավագիտություն, հանրային կառավարում, ինչպես նաև ագրարային և տեխնիկական ոլորտներ։ Այս բազմազանությունը վկայում է կրթության նկատմամբ աճող հետաքրքրության և ինքնազարգացման բարձր պատրաստակամության մասին։
Դիմումների մի մասը դեռ գտնվում է դիտարկման փուլում, իսկ մյուս մասը նախատեսում է ուսումը սկսել հաջորդ ուսումնական տարվանից։
![]()
«Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագիծը նպատակ ունի կրթության միջոցով նոր հնարավորություններ ստեղծել այն անձանց համար, որոնք տարբեր հանգամանքների պատճառով ընդհատել են ուսումը: Սա ևս մեկ քայլ է շարունակական կրթության գաղափարախոսութունը մինչև Հայաստանի ամենահեռավոր համայնքի ամենավերջին տանն ապրող բնակչին հասցնելու ճանապարհին՝ աջակցելով մարդկանց երազանքների իրականացմանը:
![]()
![]()
![]()