![]()
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են աշխատանքը բոլոր ոլորտներում և առաջին հերթին՝ առևտրի բնագավառում համագործակցության իրենց նպատակներին հասնելու ուղղությամբ։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան գոհունակությամբ է հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացմանը և աջակցում է այդ գործընթացին։
![]()