![]()
Ինչպես հայտնի է, «Մեր ձևով» շարժման անդամները խիստ քննադատության են ենթարկում գործող իշխանությանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում: Վերջիններս պնդում են, թե խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ և երաշխավորված՝ միաժամանակ չհստակեցնելով, թե որն է այդ արժանապատիվ խաղաղությունը, և հարցի շուրջ իրենք ինչպիսի տեսլական ունեն:
ՀՀ-ում իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու համար մի քանի ամիս կալանավորված ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի ազգականները և նրա գաղափարները տարածող ակտիվիստները, ինչպես սպասելի էր, քննադատության ենթարկեցին և շահարկեցին նաև Ադրբեջանից ՀՀ բերված բենզինի հարցը:
Այս քննադատությունների ֆոնին լրատվամիջոցներում և սոցիալական հարթակներում հարց է բարձրացվում, թե ինչու է Սամվել Կարապետյանը որդու՝ Սարգիս Կարապետյանի շքեղ հարսանիքը 2016 թվականին կազմակերպել ադրբեջանցու հետ կապ ունեցող մոսկովյան «Սաֆիսա» հանդիսությունների սրահում։
Օգտատերերը և լրատվամիջոցները գրում են, որ մոսկովյան «Սաֆիսա» հանդիսությունների սրահը այդ ժամանակ պատկանել է ադրբեջանցի հայտնի գործարար Թելման Իսմայիլովին:
Նույն հրապարակումների համաձայն՝ հարսանիքի ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 2 միլիոն դոլար: Սարգսի և նրա վրացուհի հարսնացուի պսակադրությանը ներկա է եղել 500 հյուր, այդ թվում՝ Ալլա Պուգաչովան, Գրիգորի Լեպսը, Ֆիլիպ Կիրկորովը, Վալերի Մելաձեն, Նիկոլայ Բասկովը, Դիմա Բիլանը, Տիմատին, ինչպես նաև Սերժ Սարգսյանը։
Հրապարակումներում ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքին, որ ստացվում է՝ ըստ Սամվել Կարապետյանի և նրա գաղափարները կիսողների՝ կարելի է 2 մլն դոլարով հարսանիք կազմակերպել ադրբեջանցու պատկանող ռեստորանում, սակայն միջպետական հարաբերությունները կարգավորելու համար Ադրբեջանից չի կարելի բենզին գնել։
![]()