![]()
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցերի իր էջերում հրապարակում է արել՝ անդրադառնալով Ադրբեջանից ներմուծվող բենզինի արժեքին:
Ըստ նրա՝ Հայաստանում այդ բենզինը վաճառվելու է որպես պրեմիում դասի վառելիք 430 դրամ գնով։
«Մինչդեռ շուկայում նման տեսակի բենզինի գինը նախկինում կազմել է միջինում 500-520 դրամ։ Այսպիսով, նոր ներմուծվող վառելիքը կվաճառվի մինչև 90 դրամով ավելի մատչելի գնով»,- նշել է նա:
Պապոյանը ասել է, որ հանրային քննարկումներում որոշ քաղաքացիներ հայտարարել են, որ չեն պատրաստվում ձեռք բերել տվյալ բենզինը՝ անկախ դրա գնից։
«Քաղաքացիներն ազատ են իրենց ընտրության մեջ և ինքնուրույն են որոշում, թե որ աղբյուրից և ինչ տեսակի վառելիք օգտագործեն։ Կառավարության հիմնական խնդիրը շուկայում բազմազանության ապահովումն է, անխափան մատակարարման երթուղիների ստեղծումը, ինչպես նաև վառելիքի որակի և քանակի նկատմամբ վերահսկողության իրականացումը, որպեսզի սպառողները չխաբվեն։ Պետությունը սահմանափակվում է վերահսկողական և կարգավորիչ գործառույթներով, մինչդեռ շուկայական ընտրությունը մնում է քաղաքացիների հայեցողությանը»,- ավելացրել է նախարարը:
![]()