Տանից դուրս, բայց Հայաստանում. տոները ՀՀ-ում անցկացնելը շարունակու՞մ է մնալ թանկ հաճույք. ինչ են ասում գները

«Հայաստանում ցանկության դեպքում երկու հոգու համար 150 հազար դրամով  կարելի է ամանորյա հանգիստ կազմակերպել»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Ինչ արժե ամանորյա հանգիստը Հայաստանում: Դիտարկեցինք, որ հանգստի են մեկնում երկու մեծահասակ դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ, արժեքներին ծանոթացանք booking.com կայքում:

Դիլիջանում հյուրատները սկսում են 23 հազար դրամից, 45 հազար, 72.000  հազար դրամանոց տարբերակներ էլ կան: Իսկ հյուրանոցային համարների արժեքը անցնում է 240 հազար դրամը, բայց կարելի է գտնել տարբերակներ նաև 84 հազար, 112 հազար,  160 հազար դրամով: Ծաղկաձորում կարելի է գտնել հյուրատներ 60-70 հազար դրամով, հուրանոցների գները անցնում են 3600 հազար դրամը,  կարելի է  գտնել տարբերակներ նաև 300 հազար,  91 հազար,  100 հազար  դրամով,  իսկ եթե ցանկանում ենք վիլլա վարձակալել ապա պետք է վճարեք 660 հազար դրամ: Սևանում  կարելի է գտնել տարբերակներ 25 հազարից սկսած մինչև 200 հազար դրամ և ավելի:

Իսկ Ջերմուկում հիմնականում գործում են փաթեթային տարբերակներ՝ միջինում 4  օրվա համար՝ արժեքները տատանվում են 280 հազար դրամից մինչև 850 հազար դրամ, հյուրատնային տարբերակներ կարելի է գտնել օրինակ 90 հազար դրամով:

Մեխակ Ապրեսյանի համոզմամբ անցնում են ժամանակները, երբ ամանորյա հանգիստը Հայաստանում աստղաբաշխական գներով էր և անհասանելի.«Առաջարկները  գնալով ավելանում և  բազմազանանում են,  նկատելի է, որ ի տարբերություն անցած տարիների, գներն ավելի մրցունակ են»,- նշեց մեր զրուցակիվը, բայց ընդգծեց, որ Հայաստանի ամենազբոսաշրջային վայրերում հատկապես փաթեթային տարբերակները դեռ թանկ հաճույք են, բայց հիշեցրեց շուկայի ոսկե կանոնը, եթե կա պահանջարկ, կան նաև առաջարկ.«Ամանորյա փաթեթները գնային առանձնահատկություններ ունեն, սա կախված է նաև մատուցվող ծառայություններից, դրանց քանակից, հանգստի օրերից: Բայց դրանք էլ են մրցունակ դառնում՝ պայմանավորված առաջարկների առատությամբ և բազմազանությամբ, գնառաջարկները բավականին լայն են»:

Մեխակ Ապրեսյանի խոսքով, շուկայում իրավիճակ են փոխել հյուրատնային բիզնեսները, որոնք ունեն շատ ճկուն գնային քաղաքականություն և հանգստի տարատեսակ առաջարկներ.«Տարբեր մարզերում, գյուղական բնակավայրերում Ամանորը անցկացնելու պահանջարկը մեծանում է: Այլևս միայն Ջերմուկը, Ծաղկաձորը, Դիլիջանը չէ, որ ակտուալ են, բոլոր մարզերն ունեն հանգստի տարբերակներ, շատ լավ է զարգանում հյուրատնային մշակութը Սյունիքում, Արագածոտնում, Տավուշում, Լոռիում»:

Չենք կարող բացառել գործոնը, որ Հայաստանում Ամանորի հանգիստը սկսել է ավելի հասանելի դառնալ, քանի որ կա մրցակցություն հարևան Վրաստանի հետ, բայց տուրիզմի մասնագետի խոսքով, անկախ հոսքից դեպի Վրաստան կամ այլ երկրներ, ՀՀ ներքին զբոսաշրջությունը Ամանորին բավակաին մրցունակ վիճակում է.«Օրինակ՝  2024-ին ներքին  զբոսաշրջության թիվը կազմել է   2.8 միլիոն: Բնական է, որ մարդիկ ցանկանում են օգտվել նաև օտարերկրյա առաջարկներից,- նշեց մեր զրուցակիցը:

Կրկին booking.com կայքում փորձեցինք  հասկանալ, ինչ կարժենա դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը հանգիստը Վրաստանում՝ Թբիլիսիում:   Հյուրատնային տարբերակներ կարելի էր գտնել օրինակ 40.000 դրամով, արժեքները հյուրանոցներում հասնում և անցնում էին 360 հազար դրամը:

Հայաստանյան տուրիստական ընկերություններն առաջարկում են հանգիստն անցկացնել Եգիպտոսում մեկ շաբաթաը  անձը 450 դոլարից սկսած,  կան ավելի թանկ տարբերակներ 600 դոլար, 1140 դոլար, 1200 դոլար,  Դուբայում մեկ անձի համար  հանգիստը տատանվում է 900 դոլարի սահմանում:

Մեխակ Ապրեսյանը համաձայն չէ մտքի հետ,  որ Վրաստանում ավելի էժան է, ըստ նրա  եթե համեմատում ենք Ծաղկաձորի բոլոր հարմարություններով հյուրանոցը և Քոբուլեթիի հյուրատունը, իհարկե տարբերություն կա, բա հենց այդ պատճառով էլ պետք է համեմատել նույնանման հնարավորություններով հանգստյան գոտիները՝ թյուրիմացությունից խուսափելու համար:

2026 թվականի հունվարի 1-ից Վրաստանում ուժի մեջ է մտնում օտարերկրացիների համար պարտադիր բժշկական ապահովագրության թարմացված ռեժիմը: Խախտումները կհանգեցնեն 300 լարիի չափով տուգանքի, առանց ապահովագրության մուտքը կարող է մերժվել: Մեխակ Ապրեսյանի խոսքով, ապահովագրությայն գումարը շատ փոքր ծախս է, որ Վրաստանում հանգիստ պլանավորողներին ստիպի մնալ Հայաստանում:

Ապահովագրական ընկերություններից մեկից մեկ խորհուրդ տվեցին տարեվերջին մեկնելիս էլ ունենալ ապահովագրություն, գումարը հաշվարկվում է ըստ ծննդյան տարեթվի: Օրինակ 8 տարեկան երեխայի համար այն կարժենա 900 դրամ,  18 կամ 28 տարեկանի համար էլ նույնն է, 68 տարիկանի համար 1800 դրամ: 

Ըստ  Մեխակ Ապրեսյանի, Հայաստանը Ամանորին ֆավորիտ ուղղություն է սկսել դառնալ  ԵՄ երկրների, ՌԴ, Իրանի,Արաբական ծոցի երկրների քաղաքացիներ համար: Նա վստահ է, որ հատկապես 2025-ին խաղաղության հարցում գրանցած առաջընթացը կազդի զբոսաշրջայյին հոսքերի  վրա, քանի որ  ի թիվս մյուս պահանջմունքների, զբոսաշրջիկի գլխավոր պահաջմունքը անվտանգության զգացումն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ