![]()
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան դեկտեմբերի 23-ին այցելել է Ստամբուլի Յեդիքուլե Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոց։
Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են Զեյթինբուրնուի քաղաքապետ Օմեր Արիսոյը և Զեյթինբուրնուի շրջանի ղեկավար, Դոկտոր Ադեմ Ուսլուն։ Այցին ներկա է գտնվել նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) Ստամբուլի պատգամավոր, հայազգի դոկտոր Սևան Սըվաջըօղլուն։
Այցի ընթացքում Յերլիքայան «Յեդիքուլե Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի» և «Հայկական հիմնադրամների միության» նախագահ Պետրոս Շիրինօղլուին շուտափույթ ապաքինում է մաղթել։ Պետրոս Շիրինօղլուն նախորդ ամիս՝ նոյեմբերին, արտասահմանյան ուղևորության ընթացքում ավտոպատահարի մեջ էր հայտնվել, ինչից հետո վերադարձել էր Թուրքիա և Յեդիքուլե Սուրբ Փրկիչ հիվանդանոցում հաջող վիրահատություն ունեցել:
![]()