Առկա անտիցիկլոնը, որն ապահովում էր արևոտ եղանակ, քայքայվում է. մոտենում է հզոր ցիկլոն, ձյուն կտեղա. Սուրենյան

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը եղանակային նորություններ է հայտնել:

Նա նշել է, որ Հանրապետությունում առկա հզոր անտիցիկլոնը, որն ապահովում էր արևառատ եղանակ, դեկտեմբերի 26-ից քայքայվելու է:

«Դեկտեմբերի 27-ի երեկոյան ժամերից, դեկտեմբերի 28-ին այն իր տեղը զիջելու է հզոր ցիկլոնին, որը բերելու է տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով»,- նշել է Սուրենյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ