![]()
Դեկտեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 09։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 39-ամյա Շահեն Մ․-ն և հայտնել, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 21։10-ի սահմաններում, գտնվելով Դեղատան փողոցում՝ հանդիպել է իր գործընկեր Մամե Հ․-ի հետ, որտեղ փոխանցել է 4 մլն ԱՄՆ դոլար գումարի ոսկյա ձուլակտորներ, որից հետո վերջինս, գտնվելով Խորենացի փողոցի 24 հասցեում գտնվող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնում, իրեն է զանգահարել Մամեի հայրը՝ Թաժդին, և հայտնել, որ իր կողմից տրված ոսկյա ձուլակտորները ոսկի չեն եղել, և սպառնացել, որ սպանելու է իրեն, եթե չկարգավորի այդ հարցը։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, մեկնել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Արարատի մարզի բնակիչ 53-ամյա Թաժդին
Հ․-ն։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։
![]()