Կյանքը մեքենայի ապակուց տեսած փափկասուն երիտասարդը մտածում է՝ ժողովուրդն ունակ չէ տրամաբանության. Վարդանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով կալանքի տակ գտնվող գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու վերջին հայտարարություններից մեկին:

«Ռուսաստանցի գործարարի զարմիկ Նարեկն ասում է, թե Սամվել Կարապետյանը հազարավոր մարդկանց կհանի աղքատությունից։ Այսինքն՝ ՀԷՑ-ի կառավարման ընթացքում անարդյունավետ գնումները հարյուրհազարավոր մարդկանց հաշվին իրականացնողը գալու է ու հանի՞ աղքատությունից։

Այս փափկասուն երիտասարդը, որը մեր երկրի կյանքն ու մարդկանց մեքենայի ապակու հետևից է ճանաչում, մտածում է, որ ժողովուրդն ունակ չէ պարզ տրամաբանության, և փրկչի ու ուժեղի մասին հայտարարությունը բավարար է լինելու, որ մարդիկ մոռանան իրենց ապրածը։

Մեր պետության փրկիչն էլ, ուժեղն էլ ժողովուրդն է»,- գրել է Վարդանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ