![]()
Մեր օրերում բազմաթիվ են հայրենասեր խաղացող փրկիչները, որոնց թվին է պատկանում նաև ռուսաստանցի բիզնեսմեն Տաշիր Սամոն։ Վերջինիս մարիոնետները՝ որդին ու եղբոր որդին հրապարակային թուրք են անվանում պաշտոնյաներին ու քննադատում են Ադրբեջանի տարածքով հացահատիկի ու բենզինի ներկրումը Հայաստան։
Սակայն դեռևս 2016 թվականին հայրենասեր ձևացող Տաշիր Սամոն իր որդու՝ Սարգիս Կարապետյանի շքեղ հարսանիքը կազմակերպել էր մոսկովյան «Սաֆիսա» հանդիսությունների սրահում։ Շատ ավելի ուշագրավ է, որ մոսկովյան «Սաֆիսա» հանդիսությունների սրահը պատկանում էր ադրբեջանցի հայտնի գործարար Թելման Իսմայիլովին: Ըստ որոշ հրապարակումների հարսանիքի ընդհանուր բյուջեն, համեստ հաշվարկների համաձայն, կազմել է մոտ 2 միլիոն դոլար:
Ստացվում է, որ ըստ Տաշիր Սամոյի ձևիստների կարելի է 2մլն դոլարով հարսանիք անել ադրբեջանցու ռեստորանում, բայց միջպետական հարաբերությունները կարգավորելու համար Ադրբեջանից չի կարելի բենզին գնել։ Սա է Տաշիր Սամոյի ու նրա մարիոնետների ձևական հայրենասիրությունը։
Ստորև ներկայացված են լուսանկարներ՝ Տաշիր Սամոյի որդու հարսանիքից ադրբեջանցի Իսմայիլովի «Սաֆիսա» ռեստորանում։
![]()
![]()
![]()