![]()
Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետ Մոհամմեդ ալ-Հադդադին տեղափոխող ինքնաթիռի մնացորդները, որը ռադարներից անհետացել էր Անկարայի մոտակայքում, հայտնաբերվել են որոնողական-փրկարարական խմբերի կողմից, հաղորդում են NTV-ն և AirportHaber-ը։
«Հայմանա շրջանի մոտ անցկացված որոնողա-փրկարարական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են Լիբիայի գլխավոր շտաբի պետին տեղափոխող ռադարներից անհետացած ինքնաթիռի մնացորդները», — AirportHaber-ին մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ըստ NTV-ի, ինքնաթիռը կործանվել է, ենթադրաբար, տեխնիկական անսարքության պատճառով։
![]()