![]()
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը արձագանքել է նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիայի՝ օրեր առաջ հնչեցրած ծաղրական խոսքերին։
«Դու ասում ես, որ քեզ դադար է պետք մենամարտերից՝ ընտանեկան խնդիրները լուծելու համար։ Բայց ես տեսնում եմ, որ դու շատ ազատ ժամանակ ունես այս բոլոր հարցազրույցները տալու համար։ Դու ուղղակի ծաղրածու ես»,-գրել է Արմանը սոցիալական ցանցի իր էջում։
Ծառուկյանը MMA-ում անցկացրել է 26 մենամարտ և տոնել 23 հաղթանակ։ Թոփուրիան ունի 17 հաղթանակ՝ անցկացրած 17 մենամարտերում։
![]()