Լիբիայի ԳՇ պետի ինքնաթիռն Անկարայից թռչելիս անհետացել է

Անկարայից օդ բարձրացած և Տրիպոլի ուղևորվող ինքնաթիռն անհետացել է ռադարներից։ Ինքնաթիռում եղել է 5 ուղևոր, այդ թվում՝ Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամմեդ Ալի Ահմեդ ալ-Հադդադը։

Թռիչքից հետո օդանավակայանի մոտակայքում լսվել են պայթյունի ձայներ։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հաստատել է, որ կապը Falcon 50 բիզնես ինքնաթիռի հետ կորել է։ Ինքնաթիռը մինչ այդ խնդրել է արտակարգ վայրէջք կատարել։

Հավելենք, որ Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետն ավելի վաղ հանդիպել էր Թուրքիայի Պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ