![]()
Դեկտեմբերի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Երասխ-Երևան ավտոճանապարհի 34 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ 52-ամյա Անդրանիկ Հ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 21-ամյա Կարեն Ե․-ի վարած «УАЗ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինի վրա բարձված ջրի տարաները հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդներից Անդրանիկ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
![]()