![]()
Հայերի գերկարևոր արժեքը ինքնիշխանությունն է և ժողովրդավարությունը:
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Հայ ժողովուրդն իր ամբողջ պատմության ընթացքում պայքարել է պետականություն ունենալու, օտարի լծից ազատվելու, ժողովրդավարության հասնելու համար: 2018-ը և 2021-ն առավելևս ապացուցեցին, որ մեր ժողովուրդը ժողովրդավարության կողմանկիցն է: Դժբախտաբար ՀԱԵ վերնախավը օտարի հրաման է կատարում և պայքարում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ:
Հայաստանը պետք է ունենա պետականություն, ինքնիշխանություն»,- ասաց Արամ Սարգսյանը:
Ըստ նրա, ընդդիմությունը փորձում է կաթողիկոսին նույնականացնել Հայ առաքելական եկեղեցու հետ:
«Այսինք, ըստ իրենց, եթե քննադատական բան ես ասում կաթողիկոսի մասին, ուրեմն նույնն է, որ դա դու ասում ես եկեղեցուն, սուրբ խաչին, Հիսուս Քրիստոսին: Ուղեգիծը տարվում է սրան: Իրականում կաթողիկոսին նույնականացնում են Հիսուս Քրիստոսի հետ: Այս նույնականացումը՝ եկեղեցու ու կաթողիկոսի, հորինված է, արվում է ուղղորդված, հիբրիդային պատերազմի էլեմենտ է, և իմ կարծիքով դա միանշանակ արվում է Ռուսատանի կողմից»,- ասաց Արամ Սարգսյանը:
![]()