2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն էր. ծրագրի ամփոփում

Ապարանում տեղի է ունեցել 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքի փակման արարողությունը՝ բանալու հանձնմամբ: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը, Ապարանի փոխքաղաքապետ Հրայր Մկրտչյանը, համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ:

Ամփոփվել են Ապարան համայնքում «Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում 2025 թվականին իրականացված միջոցառումները:

Մի շարք կազմակերպություններ, համայնքային կառույցներ, կամավորներ պարգևատրել են շնորհակալագրերով՝ տարվա ընթացքում ներդրած ջանքերի և ակտիվ գործունեության համար: Ապարանին է հանձնվել նաև «Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք» խորհրդանշական հուշանվերը:

Համայնքի ներկայացուցիչները հավաստել են, որ պահելու են այն նշաձողը, որ սահմանվել է այս մեկ տարվա ընթացքում՝ զարգացնելով Ապարանի երիտասարդական կյանքն ու հասարակական, մշակութային ակտիվությունը:

2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքն է Կապանը, իսկ ըստ ընթացակարգի՝ 2027 թվականի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք է ընտրվել Ստեփանավանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ