Եկեղեցին վերջին բաստիոնն է, «արմյաշկեքը» կատաղի թշնամի են ՀՀ պետականությանը

ՔԺԿ նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Եզրաս արքեպիսկոպոս սրբազանի՝ ՊԱԿ-ի հետ համագործակցելու վերաբերյալ բացահայտումները պետք է տրամաբանական շարունակություն ունենան։

Հարցին, թե ինչո՞ւ է ընդդիմությունը պաշտպանում գործակալին, Շիրինյանը Civic.am-ի հետ զրույցում արձագանքեց․ «Դուք ասում եք՝ ընդդիմություն, ես նրանց անվանում եմ ռևանշիստներ, ինչո՞ւ, որովհետև նրանք ռուսական պետության հավելուկներ են։ Հայերեն են խոսում, բայց ռուսականացած քաղաքական մտածողությամբ հայեր են, իրենց համար ավելի հարազատ է Ռուսաստանը, քան Հայաստանի պետականությունն ու ինքնիշխանությունը։ Հիմա ճամարտակում են, բայց անկախ Հայաստանի պետականությունը չեն ընդունում։ Դրա համար են Մոսկվայից գալիս իշխանություն փոխելու»։

Շիրինյանի դիտարկմամբ՝ «արմյաշկեքը» կատաղի թշնամի են ՀՀ իշխանություններին ու պետականությանը․ «Իրենք Ռուսաստանն ու ռուսին գերակա են հաշվում՝ եթե ռուսերեն են խոսում, ռուս գրականություն են կարդում։ Դրա համար էլ Հայրենական պատերազմի ժամանակ հայությունն ահռելի թվով հերոս է տվել, մինչդեռ տեսանք, թե Արրցախի համար ինչպես կռվեցին։ Քաղաքական իմաստով ռուս ենք, որը պետք է հաղթահարվի»։

Մեր զրուցակցի խոսքով՝ հայերի մի հատվածի մոտ ռուսի գործակալ լինելը հպարտություն է, իսկ այլ երկրներում՝ ստորություն: «Հայերի որոշ շերտը՝ արմյաշկեքը, հպարտությամբ են ռուսին ծախվում, չեն հիշում իրենց փառավոր անցյալը»,- եզրափակեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ