Աջափնյակի մետրոյի նախագիծը նորանկախ ՀՀ-ի ամենաբարդ նախագծերից է. պարզ փորձաքննությունը տևել է 1 տարի. Ավինյան

«Աջափնյակի մետրոյի նախագիծը մեր նորանկախ պատմության ամենաբարդ նախագծերից մեկն է, որի պարզ փորձաքննությունը տևել է 1 տարի և ավելի:

Քանի որ առաջին անգամ ենք իրականացնում նման մասշտաբի նախագիծ, ենթադրվում է, որ կարող է ժամանակ տևել: Սա շատ բարդ աշխատանք է, 2026 թվականին բյուջեից 2 միլիարդն էլ նախատեսել ենք ինժեներ տեխհսկողի մրցույթի համար, ով պետք է շատ որակով ու նմանատիպ աշխատանք կատարած մասնագետ լինի: Ավելի լավ է ժամանակ ծախսենք, բայց պատրաստված լինենք»:

Այս մասին դեկտեմբերի 23-ի ավագանու նիստի ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու մետրոպոլիտենի նո կայարանի կառուցման աշխատանքները չեն սկսվում:

Պատասխանելով «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի մյուս հարցին, թե ինչու է Աջափնյակի մետրոյի կայարանի աշխատանքներին ուղղված 9.6 միլիարդը դարձել 1.4 միլիարդ, և որտեղ է օգտագործվել մնացորդ գումարը, Ավինյանը պատասխանեց, որ գումարների մի մասն ուղղվել է 45 տրոլեյբուսների գնման համար:

«Քանի որ դրանք տրանսպորտային ոլորտի զարգացման համար գումարներ էին, կարելի է ասել գնացել է ոլորտային նույն ուղղության առաջխաղացման համար»,- եզրափակել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ