![]()
Նորաստեղծ «Միասնության թևեր» շարժման առաջնորդ Արման Թաթոյանն ամեն կերպ փորձում է խուսափել ՀՀ նախկին իշխանությունների հետ իր ունեցած կապերից, չնայած որ նույն Սերժ Սարգսյանի ժամանակ ստանձնել է բարձր պաշտոններ՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան։
Այլ հարց է, թե ովքեր են հովանավորում Թաթոյանի շարժումը։ Մեզ հաջողվել է պարզել, որ շարժման ֆինանսավորումն իրականացնում են Արայիկ Թաթոյանը (Արման Թաթոյանի հորեղբայր), Արթուր Սողոմոյանը (Փյունիկ ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր) և Կարեն Տատինցյանը (Մոսկվայաբնակ գործարար, կաթնամթերքի և օղու գոծարանների սեփականատեր)։
Սակայն Արման Թաթոյանի շարժման հիմնական ֆինանսավորումը իրականացնում է նրա հորեղբայրը՝ Արայիկ Թաթոյանը։
Արայիկ Թաթոյանը բնակվում է Ռուսաստանի ՕՄՍԿ քաղաքում։ Նա հանդիսսանում է բնակելի և ոչ բնակելի շինությունների կառուցապատմամբ զբաղվող «ՏԳԳ ԳՐՈՒՊՊ» ԲԲԸ խորհրդի և Լյուբինսկի թռչնաֆաբրիկայի կառավարման խորհրդի նախագահը, իսկ 2024թ-ից՝ «Հայ-ռուսական գործարար խորհրդի» նախագահը։
Սակայն շատ ավելի ուշագրավ է Արայիկ Թաթոյանի ու ՌԴ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականութան վարչության գլխավոր խորհրդական Անդրեյ Տարելինի մտերմիկ հարաբերությունները։ Ի դեպ Արայիկ Թաթոյանը տարբեր անձանց շրջանում բազմիցս նշել է, որ թեպետ Հայաստանում անմիջականորեն չի իրականացնում քաղաքական գործունեություն, սակայն հանդիսանում է իր եղբոր որդու՝ Արման Թաթոյանի «Միասնության թևեր» շարժման արտաքին պատասխանատուն և իր միջոցով էլ իրականացվում են ՌԴ նախագահի աշխատակազմի հետ խորհրդատվությունները։
Արման Թաթոյանի հորեղբայրը՝ Արայիկ Թաթոյանը, ով ապահովում է «Միասնության թևեր» շարժման կապը ՌԴ նախագահի աշխատակազմի հետ, հանդիսանում է նաև Օմսկի երկրամասի «Եդիանայա Ռոսիա» կուսակցության կենտրոնական տարածաշրջանային մասնաճյուղի քարտուղարը։
Փաստացի Արման Թաթոյանի «Միասնության թևեր» շարժումը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում իշխանությունը զավթելու համար Կրեմլի հերթական պրոյեկտը։
![]()