![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանի հրապարակած տեսանյութին, որում վերջինս նշում է, թե «մենակ չեն թողել գյումրեցիներին» ու զարդարում են քաղաքը, ինչպես նաև տոնածառը:
«Հոպարի գանձերը տոնածառի խաղալիքները, եղևնիների ճյուղերը ձեռքերին տեսանյութ են նկարահանել ու տարածում են, թե բա ինչպես Գյումրու օրը Սամվել Կարապետյանը չթողեց, որ գյումրեցին մնա առանց քաղաքային տոնի, այնպես էլ այժմ թույլ չի տալիս, որ քաղաքը մնա առանց ամանորյա զարդարանքների։
Մինչդեռ համայնքային բյուջեից տոնածառի և ամանորյա նոր զարդարանքների համար դեռևս նախորդ շաբաթ հատկացվել է 24 միլիոն դրամ, հիմա հարց` ի՞նչ եղավ այդ 24 միլիոնը, արդյո՞ք ենթադրյալ հանցագործ Վարդանիկի թիմը` ճանճ նկարելու և լատինատառ քոմենթներ գրելու վարպետ փեսայի գլխավորությամբ հետևե՞լ է, որ գումարը նպատակային ծախսվի, թե հոպարի գանձերի խորհրդով, որոշել է համայնքային բյուջեի միջոցներով ամանորյա զարդարանքի պարագաներ գնել և հանրությանն էլ ներկայացնել որպես բարեգործություն` ձևիստների կողմից…)))(անեկդոտ կա հայտնի, բայց դե էթիկա կա, բան կա։
Ինչպես կասեր դասականը, սթափվեք գժուկներ, Գյումրուց և գյումրեցուց հույսերդ կտրեք, ձեր ձևով գնացեք ձեր տները, հակառակ պարագայում, դա կանի գյումրեցին մի քանի ամսից»,- գրել է Պալյանը:
![]()