«Привет снегурочка, Дед мороз тебе подарки принёс». Արզաքանցյանն ու կինը ձյան տակ սպասում են «հրեղեն ձիուն»

«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը և նրա կինը՝ Երևանի քաղաքապետի ընտրություններում «կատաղի» պայքար մղած Նատալյա Ռոտենբերգը, ռուսական ձմեռն են վայելում:

ՌԴ-ին նվիրված զույգը տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով զբոսանքը ձյան տակ:

Արզաքանցյանը, դիմելով կնոջը, ասում է. «Ռուսական ձմեռ է, снегурочка рядом, привет, снегурочка»: Արձագանքելով ամուսնուն՝ Ռոտենբերգն ասում է՝ «привет, Дед мороз», իսկ Արզաքանցյանը հավելում է. «Дед мороз тебе подарки принёс»:

Տիգրան Արզաքանցյանը նաև շնորհավորում է բոլորի Ամանորը և ասում, որ հրեղեն ձին իր տարին է և սպասում է նրա գալստին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ