Աշխատավարձի տեսքով կաշա՞ռք. ինչի մասին են ահազանգում լրատվամիջոցները

Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ «Մեր ձևով» շարժումը ոչ ուղիղ եղանակով փորձում է ընտրակաշառք բաժանել:

Բանն այն է, որ ըստ հրապարակումների՝ առաջարկում են գրանցվել Կարապետյանների հետ կապակցված շինարարական կազմակերպություններում և ստանալ աշխատավարձ առանց որևէ աշխատանք կատարելու:

Նշվում է, որ ընտրվել է այս տարբերակը, քանի որ այսպես հնարավոր է խուսափել քրեական պատասխանատվությունից, բացահայտվելու դեպքում էլ կարդարանան, որ ընդամենը աշխատավարձ են տվել:

Տեղեկությունների իսկությունը ճշտելու համար լրատվամիջոցները հրավիրել են իրավապահների ուշադրությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ