Այս քաղաքական շոուն որ կազմակերպվում է, իմաստը ո՞րն է. Ավինյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն առաջարկել է, որ ավագանու անդամները միանան, կազմեն պահանջներ․ «Եկեք՝ բոլոր ընդդիմադիրներով միանանք, կազմենք տրանսպորտային խելամիտ նոր աբոնեմենտների գներ, որ ձեռնտու լինեն ժողովրդին, կազմենք պահանջ, որ աղբահանությունը կազմի ըստ անձի քանակի, եկեք՝ ժողովրդի գրպանի մասին հոգալով կազմենք մեր պահանջները, և ասենք, որ կբոյկոտենք նիստերը, նիստերը չեն կայանա, եթե բոլորով չմասնակցենք, եթե չգնան ընդառաջ, ժողովրդի համար պայմանները չբարելավվեն»,- ասել է նա՝ հավելելով, որ մի անգամից շատ թանկացումներ են եղել։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է Աբգարյանի ելույթին՝ ասելով. «Նույն հարցը կարելի է Ձեզ տալ. եթե այս նախագծերով որևէ բան չի փոխվում, նույնն է մնում, բազմաթիվ այլ նախագծեր կային չզեկուցվողների մեջ, հազար ու մի հարց, որ հազար ու մի խնդիր են լուծում երևանցիների համար: Հետևապես, հակընդդեմ հարցն ինքներդ Ձեզ տվեք. այս քաղաքական շոուն որ կազմակերպվում է, իմաստը ո՞րն է»։

Նա հիշեցրել է, որ Աբգարյանը հանձնաժողովի նիստերին մասնակցում է, քվեարկում. «Եթե ձեզ թվում է՝ ժողովրդի աչքը չորանում է, էլ չգիտի՝ ոնց անի, որ մեզ ավելի շատ տեսնի, չարաչար սխալվում եք։ Մանավանդ, ձեզ, հարգելի գործընկերներ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ