Մեքսիկական ռազմածովային ուժերի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Տեխասում. կան զոհեր. տեսանյութ

Մեքսիկայի ռազմածովային ուժերի King Air ANX 1209 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Տեխասի Գալվեսթոն քաղաքի մոտակայքում վայրէջքի ժամանակ։

Ինքնաթիռը կատարում էր մարդասիրական առաքելություն՝ ապահովելով մասնագիտացված բժշկական տեղափոխում, հայտարարել է Մեքսիկայի պաշտպանության նախարարությունը սոցիալական ցանցերում։

Օդանավում եղել է ութ մարդ՝ 4 ռազմածովային անձնակազմի անդամ և 4 քաղաքացիական անձ։

«Միջադեպից հետո ԱՄՆ ափամերձ պահպանության հետ համակարգված անմիջապես գործարկվել են որոնողական-փրկարարական արարողակարգերը, որոնք դուրս են բերել 6 մարդու, որոնցից 4ը ողջ են մնացել, իսկ 2-ը, ցավոք, մահացել են», — հայտնել է Պաշտպանության նախարարությունը։

Ռազմածովային ուժերը նշել են, որ միջադեպի պատճառը պարզելու համար կանցկացվեն բոլոր անհրաժեշտ հետաքննությունները։ Նրանք նաև համագործակցում են Հյուստոնում Մեքսիկայի հյուպատոսության հետ։

CNN-ը հաղորդում է, որ ինքնաթիռում այրվածքներով երեխա է եղել։ Հեռուստաալիքի տվյալներով՝ զոհվել է 5 մարդ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ