![]()
Շուտով կմեկնարկի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը, մինչ այդ դատարանի մոտ բողոքի ակցիա են իրականացնում պաշտոնաթող նախագահի կողմնակիցները:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը քննում է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, «Մարտի 1»–ի գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ Դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքները:
Նախորդ դատական նիստին դատավոր Արմեն Դանիելյանը մերժել էր Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ բացարկի դիմում ներկայացնելու միջնորդությունը, ապա նման միջնորդություն էր ներկայացրել տուժող կողմը:
![]()
Դատական նիստին դատավորը կհայտնի որոշումը՝ ինքնաբացարկ հայտնելո՞ւ է, թե՞ ոչ:
տեսանյութը՝ Tert.am
![]()