![]()
Հայաստանում ռուսաստանցի միլիարդատեր Տաշիր Սամոյի շարժումը համակարգող նրա եղբոր որդին՝ Նարեկ Կարապետյանը, հասկանալով որ չի կարողանալու արդար/ազնիվ ճանապարհով մարդկանց ներգրավել իրենց շարքերը, հույսը դրել է ընտրակաշառքի վրա։
Մեզ դիմած քաղաքացիները հայտնում են, որ ձևիստները մարդկանց գումար են խոստանում իրենց օգտին քվեարկելու համար, բայց քանի որ հնարավոր է բռնվեն ընտրակաշառքի վրա, առաջարկում են գրանցվել իրենց շինարարական կազմակերպությունում և այդ գումարը ստանալ որպես աշխատավարձ։
Այս կերպ ձևիստները փորձում են խուսափել քրեական պատասխանատվությունից, քանզի բռնվելու դեպքում կարող են ասել, որ ընդամենը աշխատավարձ են վճարել, չնայած որ դրա դիմաց ոչ ոք ոչ մի աշխատանք չի կատարել։
Այս խնդրի շուրջ հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը, քանզի ընտրակաշառք տալը կամ ստանալը քրեական հանցագործություն է։
![]()