![]()
Գարդաբանի քաղաքում Ամանորի գլխավոր եղևնին այրվել է, հաղորդում է Telegram Shot ալիքը։
Դեպքը տեղի է ունեցել տոնական լույսերի վառման արարողության ժամանակ. Ամանորի խորհրդանիշը բռնկվել է էլեկտրական լույսերը միացնելուն պես։ Տուժածներ չկան։ Հրապարակում հավաքված մարդիկ կարողացել են հեռանալ անվտանգ հեռավորության վրա։
![]()