ԿԳԲ գործակալ լինելը ցմահ է. Կտրիճ Ներսիսյանը ևս այդ ցանցի մեջ կարող է լինել. Բագրատ Առաքելյան. տեսանյութ

«Փաստաթղթի հանրայնացումը չէր, որ պետք է ապացուցեր Եզրասի և շատ այլ եկեղեցականների օտարերկրյա գործակալ լինելը՝ հաշվի առնելով նրանց գործունեությունը»:

Այս մասին Պրահայից տեսակապի միջոցով «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում ասում է տնտեսագետ և քաղաքական վերլուծաբան Բագրատ Առաքելյանը՝ հավելելով՝ փաստաթուղթը իրեն չի զարմացրել: Ըստ նրա՝ սա գործակալական ցանց է, որ վաղուց գործում է Հայաստանում:

Նա կարծում է, որ Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) ևս այս շարքում կարող է լինել՝ հաշվի առնելով նրա հակապետական գործողությունները:

Միաժամանակ զրուցակիցը նկատում է՝ այս մարդկանցից շատերը ցանկանում են կոչվել հանգստի, սակայն դրա հնարավորությունը չունեն:

«ԿԳԲ գործակալ լինելը ցմահ է, հաճախ ԿԳԲ-ն է վերացնում իր գործակալներին: Այս մարդկանց պատճառով մեր երկրի ապագան վտանգի տակ է: Ժողովրդավարությունը պետք է ամեն կերպ փայփայել․ մեր երեխաների ապագան կախված է դրանից: Որոշ քաղաքական միավորումներ ուզում են, որ Հայաստանը ՌԴ-ի մաս դառնա, երազում են, որ ռուսական սապոգը գա այստեղ և իրենց հայտարարի այստեղի ներկայացուցիչներ: Գլուխներդ պատով եք տալիս, մեր երկիրը ուզում եք տանեք գցեք շառի մեջ: Ոնց կարող են նման ուժերը մասնակցել ընտրություններին: Հայաստանի քաղցկեղը պետք է կտրվի, հանվի: Բանտում պետք է հայտնվեն այն մարդիկ, որ ասում են՝ պետք է ՌԴ-ին հանձնվենք»,- ասում է նա:

Վերջինս այն համոզմանն է, որ եթե Հայաստանը չմաքրվի գործակալներից, մենք երկիր չենք ունենա, կդառնանք Թաթարստան:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ