![]()
«Պաշտպան հայրենյաց» ազգային-մշակութային հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանն ասում է, որ իր համար ԱԱԾ-ի հրապարակած տվյալը, այն է՝ Գարեգին Բ-ի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, համագործակցել է հատուկ ծառայությունների հետ և այժմ էլ որոշակի կապեր ունի, նորություն չէ:
Ըստ նրա՝ Հայ եկեղեցու վերնախավի մի մասը ամբողջովին կտրվել է արժեհամակարգային սկզբունքներից, և շատ բարձրաստիճան հոգևորականներ ծառայել են և ծառայում են տարբեր երկրների հատուկ ծառայություններին:
«Այնքան են շեղվել բարոյական մոդելից, որ ամեն ինչ էլ կարող է անեն: Սեքսաքաղց վիճակում են, ասում են՝ կարծում եք՝ հեշտ է առանց կնոջ, պատկերացնում եք՝ ոնց են արդարացնում իրենց շնությունը: Եզրասը այնքան է հղփացել, որ դեմարշ է կատարում ՀՀ-ի դեմ, ցույցեր են կազմակերպում: Բոլորս էլ գիտենք՝ ինչ պայմաններում է Կտրիճը կաթողիկոս ընտրվել: Լծվել են պետականաքանդությանը: Եզրասի հետ կապված այդ փաստաթուղթը ճիշտ է, ինչ խոսք»,- ասում է նա:
Զրուցակցի խոսքով՝ Հայ առաքելական եկեղեցու վերնախավը փորձում է սեպ խրել ժողովրդի միասնականության միջև:
«Չի բացառվում, որ Կտրիճ Ներսիսյանն ուզում է տանել բախումների: Բռնազավթել է Մայր Աթոռը, պետք է օր առաջ հրավիրվի Ազգային եկեղեցական ժողով, և դրվի նրան հանգստի կոչելու հարցը»,- կարծիք է հայտնում նա:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()