ՀՀ պաշտոնյաներից մեկի կինը ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է հափշտակել

Դեկտեմբեր 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել 41-ամյա մի տղամարդ, ով Հայաստանում հայտնի ու ճանաչված պաշտոնյա է, և հայտնել, որ նոյեմբերի 1-ից 2-ը ընկած ժամանակահատվածում իր անվամբ եղած բանկային քարտից Երևանում գործող բանկոմատներից մեկից մաս-մաս կանխիկացվել է խոշոր չափի գումար։

Ինչպես հայտնել է սկզբնաղբյուրը, արզվել է որ գումարը գողացել է նշված պաշտոնյայի 40-ամյա կինը: Նրան հրավիրել են ոստիկանություն, որտեղ էլ տարված բացատրական աշխատանքների արդյունքում կինը խոստովանել է արարքը։

Դեպքի փաստով «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ պաշտոնյայի կինը իր ամուսնու բանկային քարտից գողացել է 4 մլն դրամ։ Նախաքննության շահերից ելնելով այս պահին դեպքի որոշ մանրամասներ չեն հրապարակվում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ